Թբիլիսիում հայերը ակցիա են կազմակերպել ԵՄ գրասենյակի առաջ` հանուն Արցախի ու Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում հայերը ակցիա են կազմակերպել ԵՄ գրասենյակի առաջ` հանուն Արցախի ու Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդների։ Իմանալով ակցիայի մասին` ԵՄ գրասենյակի առաջ հավաքվել էին նաեւ ադրբեջանցիներ ու թուրքեր։ Ոստիկանների մեծ թիվ էր տարածքում։ Միջադեպ չի եղել։ Հիշեցնենք, որ ի հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ, հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնում, միջոցառումներին միացել է նաև Թբիլիսիի հայ համայնքը` «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
Մանրամասները` տեսանյութում