Բացել լրահոսը Փակել լրահոսը
1128604
A A
Քաղաքականություն

Հունաստանի նախկին պետնախարարն ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ

 Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։

Այս մասին նշված է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն՝  Ռուսոպուլոսը ԵԽԽՎ 35–րդ նախագահն է 1949 թվականից ի վեր և Հունաստանի առաջին քաղաքացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ: