Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_65ae6a01a8400
A A
Քաղաքականություն

Բաքուն խեղաթյուրում է պատմական փաստերը․ «Լազարյան ակումբ»

Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա) այսօր՝ հունվարի 22-ին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Ալիևի որոշումը։
 
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
 
«Լրատվամիջոցների մեծամասնության լռության ֆոնին՝ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա) անհրաժեշտ են համարում հայտարարություն անել՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին ստորագրված հրամանագրի հետ, ինչպես նշվում է պաշտոնական փաստաթղթում, «Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակը նշելու վերաբերյալ»։
 
Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության այս որոշումը ցուցադրական բնույթ ունի և վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Բաքուն՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։ 
 
Խստորեն դատապարտելով և Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հերոս ճանաչված Գարեգին Նժդեհին ֆաշիստների հանցակից անվանելով՝ ադրբեջանցի քարոզիչները գովաբանում են Մամեդ Ռասուլզադեին՝ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ոխերիմ թշնամուն, ով հետևողականորեն համագործակցել է Պիլսուդսկու, Հիտլերի և հետպատերազմյան շրջանում Թուրքիայում ամերիկամետ «ԽՍՀՄ ստրկացված ժողովուրդների ազատագրման կոմիտե»-ի հետ, նրան հռչակում են «Ադրբեջանի հայր», բազմացնում և երկրպագում են նրա հուշարձանները Ադրբեջանում և վերջին 10 տարվա մեջ երկրորդ անգամ նշում նրա տարեդարձը պետական ​​մակարդակով։
 
Նացիստական ​​բանակի կազմում ադրբեջանական լեգեոնի ստեղծողին հերոսացնելու այս կեղծ փորձը չափազանց մտահոգիչ է։ Ցավոք, սա տեղավորվում է «հաղթանակների տոնի» տրամաբանության մեջ, որն Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության համընդհանուր արտագաղթի ֆոնին։
 
Առաջին անգամը չէ, որ հայտարարում ենք՝ դրանով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «վիշապի ատամներ» ցուցադրել և մրցակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ Անդրկովկասում պատմական հիշողությունը և ռուսական ազդեցությունը թոթափելու հարցում»։