Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Առաջարկ ԵԽԽՎ-ում՝ վիճարկելու և չհաստատելու ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը․ Առավոտ (տեսանյութ)

Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։ Այն սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածների հիշատակը հարգելով։ Քիչ անց ԵԽԽՎ-ն կընտրի նաև նոր նախագահ։ ԵԽԽՎ պատվիրակները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ԵԽԽՎ նախկին նախագահ Թինի Կոքսին:

Ֆրանկ Շվաբե Սոցիալիստների խմբի խոսնակ Ֆրանկ Շվաբեն հայտարարեց, որ ցանկանում է վիճարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։ Նա հայտարարեց․ «8-րդ հոդվածի համաձայն՝ ցանկանում եմ բովանդակային առումով վիճարկել ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։ Այլևս այլ ընտրություն չունեմ, քան հստակ ահազանգը հնչեցնելու։

Միայն ողբերգական ռազմական գործողությունները չեն, քաղաքական բանտարկյալների թվի աճը չէ, այլ նաև ավելի քան 100,000 խաղաղ բնակչության վտարումը Ղարաբաղից կամ Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի պատվիրակության անդամները ուղիղ պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ մեր զեկուցողները 2023-ի ընթացքում առնվազն 3 անգամ զրկվել են հնարավորությունից այցելելու Լաչինի միջանցք, կամ քաղաքական բանտարկյալներին։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ