Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փինաչու գործ է արված․ բնաբաժակ՝ մեջը տոմետներ խփած, այն էլ Մաշտոցի փողոտայի վրա (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մաշտոցի պողոտայում ծառերի տնկման ոչ հարմար վայրերում գտնվող բնաբաժակների շուրջ տարվող աշխատանքներին։

«Այն բնաբաժակները, որոնք մոտ էին գտնվում ծառերին, այսինքն՝ նպատակահարմար չէր ևս մի սոսի տնկելը, պետք է փակվեն, ճի՞շտ է։ Հիմա, երբ ասվում է՝ փակվել, դա նշանակում է, որ բնաբաժակը որպես այդպիսին փոխարինվում է, տոմետով, քարով ճի՞շտ է»,- հարցրեց քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը, սակայն, գոհ չէր կատարված աշխատանքից։

«Երբ կողքի հայացքով ես նայում «փինաչու» գործ է արված. եզրաքարերով բաժակն է, մեջը տոմետ է խփած: Տգեղ է ուղղակի, այն էլ՝ Մաշտոցի պողոտայում»,- արձանագրեց նա։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց ոչ հարմար տեղում գտնվող ծառերի բնաբաժակները փակել հավուր պատշաճի: