Բացել լրահոսը Փակել լրահոսը
419721719_337769049219204_5357672278580618286_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Օշական գյուղում․ դի է հայտնաբերվել

Հունվարի 17-ին, ժամը 03:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից շինությունում (30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։ Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։