Բացել լրահոսը Փակել լրահոսը
1127922
A A
Սպորտ

Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ տոնեցին Պետրոսյանը և Փիլիպոսյանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության անդրանիկ տուրում միայն երկու գրոսմայստեր հաղթանակ տոնեց:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնությունը:

Անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Մանուէլ Պետրոսյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Տեր-Սահակյան-Ղարիբյան, Տիրատուրյան-Հարությունյան, Դավթյան-Անդրիասյան զույգերը:

Տղամարդկանց առաջնության երկրորդ տուրը կկայանա հունվարի 13-ին: