Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_09.01.2024
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղարն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:

ՀՀ ԱԽ գրասենյակ