Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աղասի Թադեւոսյան
A A
Տնտեսություն

Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին․ Աղասի Թադեւոսյան

1. Տնային տնտեսությունները աղքատացել են 2022 թվականին

2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4 972 դոլարից մինչև 7 018 դոլար, այսինքն 41 տոկոսով, սակայն ժողովուրդի իրակական եկամուտները ընկել են։

2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10% շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ:

Առաջին գծապատկերում տողերը ներկայացնում են մարզերը, իսկ սյուները հասարակության խավերը (անապահով խավ, միջին խավ և հարուստներ)։ Եթե գիծը կարմիր է, ապա նախորդ տարվա համեմատ եկամուտները պակասել են, եթե կապույտ ապա՝ աճել։

Գծապատկեր 1. Տնային տնտեսությունների համախառն եկամուտների փոփոխությունը ըստ մարզերի

image.png

Տնային տնտեսությունների եկամուտները 2022 թվականին պակասել են բոլոր մարզերում բացի Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից։

Երևանում և Արագածոտնում 2022 թվականին հարուստները ավելի են հարստացել, իսկ աղքատները ավելի են աղքատացնել։

Մնացած մարզերում, ինչպես նաև ամբողջ Հայաստանի համար, բոլոր խավերի եկամուտները համեմատած 2021 թվականի հետ պակասել են։

Դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը 2018 թվականից սկսած։ Ինչպես երևում է գնաճով ճշգրտված եկամուտները Հայաստանի համար ամենաբարձր կետում էին 2020 թվականին, միջին վիճակագրական ընտանիքը ստանում էր ամսական 278 հազար դրամ (2022 տարեվերջի գներով): Երկու տարվա ընթացքում միջին ընտանիքի եկամուտը ընկել է 15 հազար դրամով՝ մինչև 263 հազար դրամ։ Երևանում միջին ընտանիքի եկամտաբերությունը չի փոխվել այս 2 տարիների ընթացքում, այն հիմականում ընկել է մարզերում։ Նշված 2 տարիների ընթացքում եկամուտի աճ են գրանցել Երևանի հարուստ խաղվի ներկայացուցչները (9-րդ դեցիլ), որոնց ընտանեկան իրական եկամուտի շեմը բարձրացել է 629 հազարից 2022 թվականին մինչև 671 հազար դրամ։

Գծապատկեր 2. Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների փոփոխությունը 2018-ից 2022 թվականներին

image.png

Հաջորդ գծապատկերը համեմատում է գնաճով ճշգրտված տնային տնտեսությունների տարեկան եկամուտները 2005 թվականից սկսած։ Եկամուտները բաժանվել են աճողական զամբյուղների։

Գծապատկեր 3. Որքա՞ն է Հայաստանի ընտանիքների ամսական եկամուտը