Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայկ մարության
A A
Պաշտոնական

Վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ․ Հայկ Մարության

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Սուրբ Ծնունդի կապակցությամբ․

Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։ 
Լուսանկարում Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգևորականը պապս է՝ Նոր Նախիջեւանի թեմի ծխական հովիվ Գարեգին քահանա Խերխերյանը։ Նա անցել է պատերազմով, հրաշքով փրկվել է մահից, ապա՝ հալածանքների է ենթարկվել ստալինյան կառավարության կողմից։ Սակայն ոչ մի դժվարություն չկոտրեց նրա հավատքը և նվիրվածությունը ազգին ու Առաքելական սուրբ եկեղեցուն։ 
 
Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ։ Որովհետև նրա թիկունքին հավերժական Հայաստանն է կանգնած ու հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։ 
 
Ողջախոհություն և ամուր կամք եմ մաղթում բոլորիս այս նոր տարում։ 
Image preview