Բացել լրահոսը Փակել լրահոսը
659561229780e
A A
Քաղաքականություն

Իրանում պայթյուններ են որոտացել Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին. տեսանյութ (տեսանյութ)

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, ևս 170-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է IRNA իրանական պետական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության արտակարգ ծառայություններին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ առնվազն 53 մարդ զոհվել է, ևս 71-ը՝ վիրավորվել: Պայթյունը, Ինչպես հաղորդում Է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել է հեռակա կարգով. պայթուցիկով երկու պայուսակ տեղակայված են եղել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքից ոչ հեռու:

«Այս պահի դրությամբ Քերման քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 73 և տուժել 170 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ: