Բացել լրահոսը Փակել լրահոսը
415353133_899696101521808_4444381144969612035_n
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ հավաքելով 81 միավոր՝ 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու փաստին։

«Շնորհակալություն, Հայաստա՛ն»,-Ինստագրամի իր  էջում գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։