Այլանդակված է մեր ամբողջ քաղաքը․ այսպիսի՜ տգեղ քաղաք․ Հեքեքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հանուն հանրային շահի՞, թե պատասխանատվությունից խուսափելու․ օրենսդրական փոփոխություններ» թեմայով։ Բանախոսներ՝ ✅ Տիգրան Հեքեքյան՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ✅ Ռուբեն Աթոյան՝ Ֆիրդուսի թաղամասի բնակիչ ✅ Սեդրակ Բաղդասարյան՝ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Կադաստրի կոմիտեն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։