Հայաստանի շախմատիստներին հարկավոր է միմիայն հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինՈւզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացան հերթական պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարում 9 տուրից հետո հաստատվել է եռիշխանություն: Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Ֆեդոսեևը և Յու Յանջին վաստակել են 7-ական միավոր: Նրանց անմիջականորեն հետապնդում են 13 շախմատիստ, որոնք ետ են մնում կես միավորով: Ապա գալիս է 6-ական միավոր ունեցող շախմատիստների ստվար խումբը, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը:
Հայաստանի շախմատիստներն առայժմ բավականին ետ են մնում առաջատարներից: Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 5,5-ական միավոր, Շանթ Սարգսյանը՝ 5, Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը՝ 4,5: Նրանք վերջին չորս տուրերում հաղթանակ տանելու դեպքում միայն կարող են հավակնել մրցանակային տեղերի:
Կանանց առաջնությունում 8 տուրից հետո աղյուսակը 7 միավորով գլխավորում է Անաստասյա Բոդնառուկը: Մեր շախամատիստուհի Էլինա Դանիելյանն մրցաշարի ավարտից երեք տուր առաջ արդեն 2 միավորով ետ է մնում առաջատարից: Միայն երեք անընդմեջ հաղթանակի դեպքում մեր շախմատիստուհին տեսականորեն կարող է գրավել մրցանակային տեղ:
Այսօր կկայանան եզրափակիչ տուրերի պարտիաները: Մեր շախմատիստներին հարկավոր է միմիայն հաղթանակ: