A
A
Սանկտ Պետերբուրգում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինՍանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար Ամանորից առաջ հրավիրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ նախագահը Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից ժամանած գործընկերներին հրավիրել է շփումն սկսելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատների և այգիների համալիրում էքսկուրսիայի ընթացքում: