Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 26.12.
A A
Սպորտ

Հայաստանից 12 հոգի կպայքարի արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնության համար

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում այսօր կմեկնարկի 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

 

Տղամարդկանց առաջնությունում, որին մասնակցում են 44 երկրների 202 շախմատիստ, Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստ. Հայկ Մարտիրոսյան, Տիգրան Պետրոսյան, Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան, Էմին Օհանյան: Ի դեպ, վերջինիս ՖԻԴԵ-ն շնորհել է գրոսմայստերի կոչում:

 

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը: Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը 5-րդն է այդ աղյուսակում:

 

Տղամարդկանց առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 350 հազար դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

 

Կանանց առաջնությում հանդես կգան 30 երկրի 117 շախմատիստուհի: Հայաստանից հայտավորվել են 3 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և

Սուսաննա Գաբոյանը: Այստեղ վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինուհի Յու Վենյուն:

 

Տղամարդկանց առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար դոլար: Հաղթողը կստանա 40 հազար դոլար:

 

Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-28-ը՝ 11 խաղափուլով: Կայծակնային շախմատի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 29-30-ը՝ 21 տուրով: