Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ դեսպանություն
A A
Քաղաքականություն

ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է ՀՌՀ որոշումը՝ «Sputnik Արմենիա»-ի վերաբերյալ

Հայաստաում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը Հայաստանի տարածքում դադարեցնելու վերաբերյալ ՀՌՀ  որոշման մասին։

«Ցավում ենք, որ հանրապետական կարգավորող մարմնի  վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Նկատեցինք նաև, որ մեր բարեկամ Հայաստանում ռուսական ԶԼՄ-ի մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կառուցողական խորհրդակցություններ են կայացել, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցության մասին՝ ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար։

Այս քայլը չի կարող զիջում չթվալ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձրաձայն են  հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՌՀ-ը մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոկայանին եթերից: