Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումը, գյուղացիների խոսքով՝ «մի նոր օյին է բերել իրենց գլխին» (տեսանյութ)

Դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտավ սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումը, որով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ Հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակը կառգրավվի և կոչնչացվի։ Այս փոփոխությունն անասնատերերը միանշանակ չեն ընդունել։ Առաջացած մտահոգությունները բարձրաձայնելու համար օրերս Վայոց ձորի մարզպետարանում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացվեց հանդիպում-քննարկում։