Մագնիտսկու ցուցակին Հայաստանը չի միացել. Բորելի հայտարարությունը խմբագրվել է
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը ՀՀ-ն չի միացել, ասել է ԱԳՆ խոսնակը: Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ:
Բայց դեկտեմբերի 4-ի որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մագնիտսկու ցուցակին Հայաստանի միանալու մասին հայտարարությունը խմբագրվել է։ Հայտարարությունից հանվել են Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։
Հիշեցնենք՝ Բորելի հայտարարության մեջ ասվում էր՝ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։