A
A
Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Ղազախստանի գավաթակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Մանուել Պետրոսյանը հաղթել է դասական շախմատի Ղազախստանի գավաթի խաղարկությունում, որն անցկացվել է նոկաուտ մրցակարգով: Այդ մասին տեղեկացնում է Ղազախստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջին փուլում մեր շախմատիստը 2:0 հաշվով վստահ հաղթել է միջազգային վարպետ Ալդիյար Անսատին: Քառորդ եզրափակիչ նա 1,5:0,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովին: Կիսաեզրափակիչում Մանուել Պետրոսյանը միայն թայ-բրեյքում է կոտրել ղազախ Դենիս Մախնևի դիմադրությունը՝ 2,5:1,5: Եզրափակիչում մեր շախմատիստը առավելության է հասել իրանցի գրոսմայստեր Բարդիա Դանեշվարի նկատմամբ՝ 1,5:0,5:
Մանուել Պետրոսյանը գլխավոր մրցանակից բացի կստանա նաև 5 մլն տենգե պարգևավճար: