Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Դարձել ենք մուրացկան, փայ հըվաքող»․ Ուռուտի բնակիչ (տեսանյութ)

Լոռու Ուռուտ բնակավայրում վառելափայտի լուրջ խնդիր կա։ Բնակավայրի հարևանությամբ անտառներ չկան, իսկ թոշակառուներն էլ դժվարանում են ստացած ամսական թոշակով փայտի հարց լուծել, որպես վառելանյութ վերջին տարիներին գոմաղբն է  ծառայում։

Ցուրտ բնակավայրում, որտեղ շատ ջերմություն չկա, խմելու և ոռոգման ջուրն էլ մեծ գլխացավանք է դարձել բնակիչների համար։ Ջուրը ժամային գրաֆիկով են տալիս՝ երկու օրը մեկ, իսկ ձմռանը եղածն էլ սառչում է հենց խողովակներում ու այդպես էլ տեղ չի հասնում, ասում են բնակիչները։

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում