A
A
Զախարովան՝ Վերին Լարսում հայկական բեռների հետ կապված իրավիճակի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը սահմանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին մեթոդական և կազմակերպչական հարցերի շուրջ՝ նախապատրաստվելով սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքների մեկնարկին: Մեր կողմից մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել ուղղակի սահմանազատման աշխատանքների ընթացքում։ Դա ենթադրում է անհրաժեշտ քարտեզագրական նյութերի տրամադրում, մասնավորապես, դա երեկ հաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ»,- ասել է դիվանագետը։
Մանրամասները՝ տեսանյութում