Բացել լրահոսը Փակել լրահոսը
408098695_759015512922139_2021269342702500179_n
A A
Պաշտոնական

3.8 մլն. դր. տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականի օգոստոսի 18-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդ փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված վերահսկողական աշխատանքների ընթացքում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում արձանագրել է 37 իրավախախտման դեպք։

 

Շինարարական աշխատանքների, բեռնատար ավտոմեքենաներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման ընթացքում՝ մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելու համար նշանակվել է ընդհանուր 3.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Խստացված ստուգայցերն ու իրազեկման աշխատանքները շարունակվում են։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին