Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+azgeri liga
A A
Սպորտ

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մոտակա մրցակիցները Ազգերի լիգայում

Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, որոշել է Ազգերի լիգայի 2024/25թթ մրցաշրջանի վիճակահանության օրը։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 8-ին, Փարիզում։

Թիմերը բաժանվել են չորս նախնական լիգաների միջև: Հայաստանի հավաքականը հայտնվել է C լիգայի 1-ին զամբյուղում, որտեղ ընգրկված են նաև Ռումինիան, Շվեդիան և Լյուքսեմբուրգը:

Երկրորդ զամբյուղից Հայաստանի մրցակից կարող են դառնալ Կոսովոն, Բուլղարիան, Ֆարերյան կղզիները, երրորդից՝ Հյուսիսային Մակեդոնիան, Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան, Կիպրոսը, չորրորդից՝ Բելառուսը, Լիտվան կամ Ջիբրալթարը, Էստոնիան, Լատվիան:

Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2024 թվականի սեպտեմբերի 5-ին, կավարտվի՝ նոյեմբերի 19-ին: 2025 թվականի մարտի 17-25-ը կկայանա անցումային 3вулы, իսկ հունիսի 2-10-ը՝ եզրափակիչ մրցաշարը:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025թթ լավագույն չորս խմբերի հաղթողները, ովքեր աշխարհի 2026թ առաջնության որակավորման փուլում երկրորդ տեղից ցածր տեղ կգրավեն իրենց խմբերում, կմասնակցեն անցումային մինի-մրցաշարի: Նրանք կմիանան այն 12 թիմերին, որոնք աշխարհի առաջնության ընտրական փուլում կզբաղեցնեն երկրորդ տեղերը: Այդ 16 հավաքականները կպայքարեն աշխարհի առաջնության վերջին 4 ուղեգրերի համար: