Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hradzig 3.12.
A A
Սպորտ

Հայաստանի հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մ ատրճանակ մրցաձևում 2-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Նա եզրափակիչում գրանցել է 237,6 արդյունք:

Ավելի վաղ նույն մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ խառը զույգեր մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել են և դարձել արծաթե մեդալակիր: