Բացել լրահոսը Փակել լրահոսը
1125386
A A
Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման օրակարգին

Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից երկրների 28-րդ համաժողովում Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին:  Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Այսօր ավարտվեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների կոնֆերանսի 28-րդ նստաշրջանը: Հայաստանն իր հայտարարության մեջ ընդգծել է ՔԶԱԿ-ի նշանակալի դերը և վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը չտարածման ծրագրին»,- նշված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։