Բացել լրահոսը Փակել լրահոսը
աա
A A
Քաղաքականություն

Իսրայելի ու «ՀԱՄԱՍ» -ի միջև հայտարարված հրադադարի ավարտից հետո Գազայում ավելի քան 100 մարդ է զոհվել

Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայի հատվածում ավելի քան 100 մարդ է զոհվել։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կուդրան:

«Այսօր առավոտյան հրադադարի ավարտից ի վեր իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, կան հարյուրավոր վիրավորներ», - ասել է նա: