Բացել լրահոսը Փակել լրահոսը
398301575_711308004394716_4354072222820829522_n
A A
Սպորտ

Հայտնի են ՀՖՖ նախագահի ընտրության համար առաջադրված թեկնածուների անունները

Կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

 

Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետևյալ պաշտոնական կազմը.

 

Մելիքբեկյան Արմեն Խաչատուրի («ՖԱ Անի» ՀԿ)

Օզբիլիզ Արաս Իհսանի («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ)

 

ՀՖՖ հերթական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: