Բացել լրահոսը Փակել լրահոսը
k.thumb
A A
Հասարակություն

Երևանում կառուցվող շենքից 32-ամյա տղամարդն ընկել և մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Գրում է shamshyan.com-ը։

Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է:

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Թ.-ն է, ով, ժողովրդի լեզվով ասած՝ «խառաչոյի» վրա աշխատանքներ կատարելիս, հավանաբար, երկաթյա սյուները շարժվել են և նա վայր է ընկել:
 
Ժամանած բժիշկների շտապօգնության խումբն արձանագրել է նրա մահը: