Բացել լրահոսը Փակել լրահոսը
1124965
A A
Քաղաքականություն

Կայուն խաղաղություն Կովկասյան տարածաշրջանում. Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում և Ադրբեջանում դեսպաններին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական հանգստության հաստատման կարևորությունը՝ առանց օտարերկրացիների միջամտության:

Ամիր Աբդոլլահիանն այդ հայտարարությունն արել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո, նոյեմբերի 26-ին հաղորդել է IRNA գործակալությունը:

Ինչպես նա գրել է սոցիալական ցանցերի իր էջում, ԱԳ նախարարը հանդիպմանը կարևորել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ կապերի զարգացումը:

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին: