Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_B75I8267
A A
Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ԳԴՀ արտաքին հետախուզության ծառայության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին:

 

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: