Բացել լրահոսը Փակել լրահոսը
370262372_1645648655963387_4482091512932379854_n
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Չեռնոգորիայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիրն է:

Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր թիմը 2,5:1,5 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակցին՝ Անգլիայի հավաքականին: Առաջին կես միավորը վաստակեց Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը: Ապա Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ, որը սևերով պարտության մատնեց փորձառու Մայքլ Ադամսին: Մեր թիմի առաջատարները՝ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը, մտածված խաղով հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ և պահպանեցին հաշվի առավելությունը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր, շրջանցեց հենց Անգլիային և բարձրացավ 3-րդ հորիզոնական: Եվրոպայի չեմպիոն ճանաչվեց Սերբիայի հավաքականը, որը վաստակեց 15 միավոր: Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց Գերմանիան: