A
A
Երևանում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Այն կանցկացվի նոյեմբերի 18-20-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: