Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ջալալ Հարությունյանի գործով զարգացումների,հանրային քրեական հետապնդման և գործի հեռանկարի մասին (տեսանյութ)

 

Արցախի պաշտպանության նախկին  նախարար Ջալալ Հարությունյանի քրեական գործով որոշակի զարգացումներն կան, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացել ենք, սպաները միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս եզրակացությունը ստանալուց հետո, ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով (հակահարվածի մասին) մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ»,-ասաց Արսեն Սարդարյանը։