A
A
Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
Աջակցիր «Ա1+»-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ–ի առաջարկը»,–ասվում է փաստաթղթում:
ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք չեն լինի սկզբունքային: