Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բերդաշենից տեղահանված «Կուսաբերդ» գինու բիզնեսի ճակատագին անորոշ է (տեսանյութ)

Իսրայելյանների ընտանիքը ԼՂ Բերդաշենից Կոտայքի մարզի Աբովյան քաղաք է տեղափոխվել, 11 հոգով բարեկամի տանն են ապրում։ Իսրայելյանները ԼՂ-ում են թողել որդու գերեզմանը, հայրենի տունը, 2 հա խաղողի, նույնչափ նռան այգիները։ Վերջին տարիներին Անդրե Իսրայելյանը շշալցրել է իրենց այգու խաղողից ստացած գինին և այն ընտանիքի բիզնես դարձրել։ «Կուսաբերդ» գինիների զգալի մասը Բերդաշենում է մնացել։ Միայն քիչ մասն են կարողացել Հայաստան հասցնել, հայտնում է Ամերիկայի ձայնը։