A
A
Արմեն Գրիգորյանը Մալթայում քննարկել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին: Տեղեկությունը նշված է Գրիգորյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը»,– նշված է գրառման մեջ: