Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևը տեսակապով ելույթ ունեցավ Երևանում անցկացվող ԵՔՄ գագաթնաժողովին (տեսանյութ)

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են, սովորում ենք ապրել խաղաղության մեջ, ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որ փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»,- ասաց նա։

Ադրբեջանի նախագահը, տեսակապով միանալով Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, կրկին քննադատել է Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին։

Ալիևը նշել է, որ վերջին տարիներին ընդունված բանաձևերը «թիրախավորում են Ադրբեջանը», և կոչ է արել եվրոպացի պատգամավորներին կենտրոնանալ իրենց ներքին խնդիրների վրա։

Միաժամանակ, Եվրախորհրդարանը վերջերս վերահաստատել էր աջակցությունը Հայաստանին և պահանջել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում։ Այս ֆոնին Ադրբեջանի խորհրդարանը որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ։

Ալիևը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն ձևավորվում է խաղաղություն, և կողմերը տեսնում են դրա գործնական օգուտները։