Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք պետք է հզորացնենք մեր ռազմական կարողությունները. Ուրսուլա Ֆոր դեր Լեյեն (տեսանյութ)

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ուրախ է  գտնվել Հայաստանում։   Կարմիր գորգի վրայով անցնելիս՝ նա մի քանի րոպե  կանգն է առնում լրագրողների հարցերին պատասխանելու համար։  Մի քանի հարյուր լրագրող հարց է  ուզում տալ, հնարավորություն ունենում են միայն շատ մոտ կանգնածները։    

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցող Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնում է՝  ինչ են քննարկելու ․  «Մենք հիմնականում քննարկելու ենք անկախ Եվրոպայի թեման։ Մենք պետք է  նվազեցնենք մեր գերկախվածությունը հատկապես երեք ոլորտներում։ Առաջինը էներգետիկան է։ Մենք չափազանց մեծ կախվածություն ունենք ներկրվող հանածո վառելիքից, և հետևաբար՝ միշտ կախված ենք համաշխարհային շուկաների տատանումներից։ Մենք պետք է ավելացնենք մեր սեփական ռեսուրսները   տանը՝ Եվրոպայում, և դրանք վերականգնվող ու միջուկային էներգիաներն են, քանի որ դրանք տեղական են։ Դրանք ավելի էժան են և հուսալի»։

Նա  շարունակում է․ «Երկրորդ թեման, որտեղ մեզ ավելի մեծ անկախություն է անհրաժեշտ, պաշտպանությունն ու անվտանգությունն են։ Մենք  պետք է հզորացնենք մեր ռազմական կարողությունները, որպեսզի կարողանանք պաշտպանվել»։

Ըստ նրա՝  ներդրումների համար հսկայական միջոցներ կան․  « Այժմ մենք իսկապես պետք է ակտիվացնենք և արագացնենք  ռազմական տեխնիկայի արտադրության գործընթացը»։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասում է՝  այս հարցում  համագործակցում ենք համախոհ երկրների հետ՝ ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու համար․

«Մենք հենց նոր մեկը կնքեցինք  Լատինական Ամերիկայի հետ, բայց նաև այժմ Հնդկաստանի կամ Ավստրալիայի հետ, և ես կմեկնեմ Մեքսիկա»։

Վրացի լրագրողները  հարց են տալիս Վրաստանի մասին։ Աղմուկի մեջ հարցը լավ չի լսվում։

«Իսկ ի՞նչ կարող եք ասել Վրաստանի մասին։ Այս ամենում շատ կարևոր դեր է խաղում Հայաստանը, քանի որ փոխկապակցվածությունը վճռորոշ է մեր մատակարարման շղթաների համար, և այստեղ  հատկապես կապը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ։ Այստեղ Հայաստանը կարևոր դեր է խաղում»,- կրկնում է նա։