Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Երևան (տեսանյութ)

Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում են Կառավարությունից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին: Պետական այցը կմեկնարկի մայիսի 5-ին։