Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զորակոչ (9)
A A
Պաշտոնական

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ-ում արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել 2023 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ: Ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողովներ, հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:

 

Գործադիրը հաստատել է ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 32 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը: Անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը։