A
A
Մեժլում Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականն առաջին մեդալը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում:
61 կգ քաշային կարգում Մեժլում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 11:0 հաշվով հաղթելով ամերիկացի ըմբիշի, մտել է փոքր եզրափակիչ: Այստեղ նա պարտության է մատնել չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող Իվան Հրամիկային և նվաճել է բրոնզե մեդալ։
Վաղը նույն որակի մրցանակի համար կպայքարի մեր 97 կգ քաշային ըմբիշ Սերգեյ Սարգսյանը: