Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները կմասնակցեն ՖԻԴԵ-ի մրցաշարին

Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Մեն կղզում կմեկնարկի շախմատի FIDE Grand Swiss and FIDE Women’s Grand Swiss 2023 խոշոր մրցաշարը:

 

Տղամարդկանց մրցաշարին հայտ են ներկայացրել 114 շախմատիստ: Հայաստանից հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը: Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Լևոն Արոնյանը:

 

Զուգահեռ անցկացվող կանանց մրցաշարին կմասնակցեն 50 շախմատիստուհի: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը:

 

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 600 հազար դոլար: