Բացել լրահոսը Փակել լրահոսը
394271749_285217974474312_7864443851021041625_n
A A
Պաշտոնական

Սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 հոգի հոսպիտալացվել է․ Փրկարար ծառայության մանրամասները (լուսանկարներ)

Հոկտեմբերի 21-ին, ժամը 17:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում գտնվող սրճարանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Քանդվել են սանհանգույցի և խոհանոցի կախովի առաստաղը՝ 8 քմ, շինության ետնամասի արտաքին պատը՝ 4 քմ: Տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Ս․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են տարածքը:
Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.