Դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին և զոքանչը
Աջակցիր «Ա1+»-ինՄերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը, հաղորդում է «Известия»-ն։
Ըստ տեղեկությունների՝ վեճ է ծագել տան վաճառքի հետ կապված։ Վեճի ժամանակ թոռը սպանել է տատիկին, ապա զանգել իր 30-ամյա եղբորն ու խոստովանել։ Դրանից հետո եղբայրը ժամանել է դեպքի վայր և նույնպես սպանվել։
ԶԼՄ-երի հաղորդմամբ մարդասպանը Ստաս Նամինի խորթ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը։
Սպանվել են 30-ամյա ռեժիսոր Արտյոմ Միկոյանն ու վերջինիս 85-ամյա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն։
Տելեգրամյան ալիքներն էլ հաղորդում են, որ մարդասպանը Ստաս Նամինի խորթ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, որին զայրացրել է այն փաստը, որ իր տատը՝ Պոլինա Տկաչենկոն և կրտսեր եղբայրը՝ Արտյոմ Միկոյանը պարբերաբար քննադատել են իրեն, խնդրել դադարեցնել թմրանյութերի օգտագործումը։
Ըստ տեղեկատվության՝ սպանությունը ևս կատարվել է թմրանյութերի ազդեցության տակ։