Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Պաշտոնական

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու, 44-ի վիճակը ծանր է (տեսանյութ)

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ՝ Արման Խոջոյանն ու Աշխեն Շիրվանյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու:

«198-ից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-ասաց Բաղդասարյանը: Եվս 19 բուժառու բուժում է շարունակում է արտասահմանյան կլինիկաներում:

Ամբուլատորիաներ արդեն կցագրվել է 28 հազար 861 անձ: Զուգահեռ Առողջապահության նախարարությունը մոբիլ թիմերի միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժզննում, այսպիսի բուժզննում է անցել արդեն 604 անձ: