Քարդաշյան․ Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման, դեռ կան գերիներ և անհետ կորածներ
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության պատճառով: Instagram-ի իր հրապարակման մեջ նա նշել է, որ որպես հայ հատկապես զգայուն է նման թեմաների հանդեպ։
«Որպես հայ ես շատ զգայուն եմ նման թեմաների հանդեպ, քանի որ տարիներով խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, իսկ հիմա, ամիսների շրջափակումից հետո, որը նվազագույն լուսաբանում ունեցավ մեդիայում և ոչ մի աջակցություն, Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման: Այս պահին նրանք ևս ծայրահեղ հումանիտար աղետի մեջ են, և դեռ կան գերեվարվածներ ու անհետ կորածներ», - գրել է Քարդաշյանը:
Նա նաև նշել է, որ «մեր սրտերում միշտ պետք է կարեկցանք լինի անմեղ զոհերի նկատմամբ»:
Քարդաշյանը կոչ է արել գործել, լինել ընկերների, գործընկերների կողքին, «բոլոր նրանց, ովքեր տառապում են»: