Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Քաղաքականություն

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարարը. ՀՀ-ի արձագանքը՝ Մոսկվայի առաջարկին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հնչեցրած առաջարկին՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

 ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել է. «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս այս տարվա հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»:

Հիշեցնենք՝   ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել էր, որ Բաքուն իր համաձայնությունը տվել է, և հիմա կողմերը սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին: