
Մարինա Կալյուրանդն ակնկալում է, որ Եվրոպական հանձնաժողովն ավելի կոնկրետ քայլեր կանի Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այժմ առավել քան երբևէ ունի Եվրոպական Միության աջակցության կարիքը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ԵՄ-ի թե ֆինանսական, թե քաղաքական աջակցության կարիքը՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է պատրաստ Եվրամիությունն անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Կալյուրանդը նշում է, որ դա հարցադրում է, որ պետք է ուղղվի Հայաստանի ղեկավարությանը, շատ որոշումներ հենց Հայաստանը պետք է կայացնի։
ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր քայլն արել է, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Նա հավելել է, որ հերթը Եվրոպական հանձնաժողովինն է, որից ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր։
Մարինա Կալյուրանդն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում