Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կատրին Կոլոննա
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել արտակարգ օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին։

«Իմ բոլոր մտքերը երեկոյան վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ ռեսուրսներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է անմիջապես թույլ տա հումանիտար օգնության մուտքը», - գրել է Կոլոննան։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը: Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։